Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մեծ Պահքով թող բարության ժպիտ առաջանա մեր կյանքում, մեր Հայրենիքում

Մեծ Պահքով թող բարության ժպիտ առաջանա մեր կյանքում, մեր Հայրենիքում
16.02.2024 | 15:00

Փիլիպպոս առաքյալը կանոն ունի մեծ պահքի մասին, որ այդ պահքը սահմանված է թե կենդանի մարդկանց և թե ննջեցյալների համար:

Եվ որ հրաշալի բարեփոխումներ ու փրկություններ են իրականանում Մեծ պահքը պահելով:

Եվ այս է խրատում մեզ, թե, ովքեր զորու չեն ծոմի կամ պահքի սննդային հրաժարումը պահել, նրանք սակայն` անխափան մատուցեն իրենց աղոթքները և խունկ ծխեն։

Մեծ Պահքով թող բարության ժպիտ առաջանա մեր կյանքում, մեր Հայրենիքում, Քրիստոսի Անվանը բոլոր հուսադրողների մեջ:

Ամե՛ն:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ